-
17.10.2020|
21:11
Աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ՝ The Hill-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
-
17.10.2020|
21:10
«Սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են», - ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
-
17.10.2020|
21:09
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ չնայած տարաձայնություններին, Բեռլինը չի պատրաստվում դադարեցնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
-
17.10.2020|
21:07
«ԻԻՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույցում ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։
-
17.10.2020|
21:06
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը այսօր հեռախոսազրույց է ունեցել իր Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ՝ հաղորդում է Թուրքիայի Anadolu գործակալությունը։
-
17.10.2020|
21:04
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը.
-
17.10.2020|
20:59
Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 26-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
-
17.10.2020|
15:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:
-
17.10.2020|
15:48
Մակրոնն իր ելույթում Փարիզի արվարձանում ուսուցչի վրա հարձակումը որակել է ահաբեկչություն: Նա ֆրանսիացիներին միասնության կոչ է արել՝ կապված Փարիզի արվարձաններում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
-
17.10.2020|
15:47
Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև: